October 31

Մկների ժողովը Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր մկստան,

Կատվի ձեռքից լկստան

Գզիրն ընկավ դռնեդո´ւռ

Էլ չթողեց տուն-կտուր

Ջահել ահել գեղովի,

Կանչեց, բերեց ժողովի՝

Թէ ինչ անեն, որ կատվեն

Մի հնարքով ազատվեն:

Եկան գյուղի ջոջերը

Երկար բարակ պոչերը,

Մասնակցեցին խորհրդին,

Մի մուկ խոսեց իր հերթին,

– Լսե´ք, մկներ, ցեղակից,

Չունեմ որդի, կողակից,

Ես մի անտեր ծերուկ եմ,

Բայց պատվավոր մի մուկ եմ.

Պակսեց ուժը իմ ոտի,

Պետք է մեռնեմ անոթի

Սովն է չոքել դռանը,

Ախ, մռռանը, մռռանը,

Վեր է ընկել, մառանը,

Ինչքան ասես նազ անի,

Ստից սատկի, տազ անի,

Մուկ տեսնելիս, վազ անի,

Գլխից բռնի, կախ անի,

Թաթովը տա, խաղ անի,

Ուտի, քեֆը չաղ անի,

Էսպես զուլում ու կրակ,

Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:

Բայց թե ազնիվ մեր ցեղը

Կորչելու չէ զուր տեղը…

Ա՜յ բերել եմ ես մի զանգ,

Ծափ, ծլնգոց,

Մեջը զնգոց.

Կատվի վզից մենք կախ տանք,

Որ ինչքան էլ օրորա,

Որ ինչքան էլ շորորա,

Ստից սատկի, տազ անի,

Գալն իմանանք գազանի:

Է´, զանգը ո՞վ կախ անի.

– Ալո դո´ւ:

– Ալո՞ն տանի:

– Բալո դո´ւ :

– Բալո՞ն կախէ:

– Չստո, դո´ւ:

– Չստոն կաղ է :

– Մստո, դո´ւ:

– Մստոն կարճ է:

– Փստո, դո´ւ:

– Էդ էլ խի՞ղճ է:

– Համբո, դո´ւ:

– Ես տկար եմ:

– Չամբո, դո´ւ:

– Ասենք տարա,

Բա որ կատուն գա ինձ վրա՞:

– Բտոն, Խտոն թող մեկից

Բռնեն կատվի քամակից:

– Ի՞նչ է խոսում չոր գանգը,

Լավ է դու տար էդ զանգը,

Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,-

Ճստաց Բտոն ճստճստան:

– Լռի´, հանդուգն

Կոտորվե´ք դուք,

Վախկոտներիդ ես թաղեմ,

Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-

Գոչեց ջոջը,

Քաշեց պոչը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերն ու արտահայտությունները:

Լկստան – լկստված,արեսարած

գզիր – լուր տանող-պերող

ահել –ծեր,տարեց

ջոկ – հատուկառանձնահատուկ

հնարք – ճար

կողակից – կին,ամուսին

անոթի – սոված,դատարկփորով

զուլում – աղետ,մեծ չարիկ

տկար – հիվանդ,անառողջ

հանդուգն –ընբոստ,համարձակ

պոչը քաշել – հեռանալ

2. Փորձի՛ր ինքդ բացատրել։

սովն է չոքել դռանը – բոլորը սոված են։

ցավն էլ ունի իր դեղը – ամեն ինչին կա ինար։

չոր գանգ – անխելք 3․Կատվի մասին պատմի՛ր։

Կատուն խորամանկ էր և շատ էր օրորվում։


Posted October 31, 2022 by Գագիկ Դանիելյան in category Իմ ընթերցարանը, Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*