January 27

Ճանփորդապատում 27․01

Այսօր մենք գնացել էինք Փոքրիկ էյշտեյինի թանգարան։ Այնտեղ կար երկու հարկ, շատ հետաքրքիր էր։ Առաջինը նրանք բացատրեցին, թե ինչպես օգտագործել հետո սկսեցինք խաղալ, շատ հավես էր։ Այնտեղ մնացինք երկու ժամ։ ինձ ամենաշատը դուր եկավ այն, որ մի էլեկտրական սարք կար, ձեռք էինք տալիս , մեր մազերը կանգնում էին։ Այնտեղ կար մեծ աթոռ և սեղան, ասացին, որ փոքրերը այսպես էին տեսնում։

Կար մի հեծանիվ նստում էինք վրան, իսկ դիմացը կար լուսացույց, եէբ հեծանիվը քշում էինք, լույս էր վառում ,բոլորը հասան մինչև կապույտ գույնը, իսկ ես հասա մինչև կարմիրը։ Հա մոռացա այնտեղ կար աթոռ վրան հազարավոր մեխեր, նստեցինք վրան և չծակեց: