September 29

Ճամփորդություն դեպի լուսին, մաս 1

Հիմա ես ձեզ կպատմեմ ֆրանսական ժողորվրդական հեքիաթ։

ժուկով-ժամանակով մի փոքրիկ շատ փոքրիկ գյուղ կար։ Գյուղի բնակիչներին կոչում էին

բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր։ Նրանք շատ միամիտ մարդիկ էին, չէ ճիշտ ասած՝ խելքից մի քիչ պակաս էր։ Գյուղամեջում մի եկեղեցի կար։ Եկեղեցու բակում մի մոշի թուփ կամ։ Այդ թուփը տարեցտարի աճում էր և խանգարում էր մարդկանց ելումուտ անել։ Մի օր գյուղացիները որոշում են եկեղեցին հեռացնել։ Ահել-ջահելները երկար ու հաստ պարան գործեցին։ Տղամարդիկ երեք անգամ փաթաթեցին, իրար կողք կանգնեցին և քաշեցին, քաշեցին, քաշեցին, երկու մետր հեռացան եկեղեցուց, մտածեցին, որ եկեղեցին շարժվել է, ուրախանում են, սկսում են նորից քաշել։

Քաշում են, և պարանը պոկվում է, բալզաթցիները վերկացան, շորերը թափ տվեցին և նայեցին զարմանքով, եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել, մոշի թուփն էլ իր տեղում էր։


Posted September 29, 2022 by Գագիկ Դանիելյան in category Իմ ընթերցարանը, Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*